About Pictuer

   

    Մենք հիմնադրել ենք «Մանկության ակադեմիա» կենտրոնը՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր ծնող ցանկանում և փորձում է իր երեխային տալ առավելագույնը: Այն ներդրումը, որ Դուք անում եք այսօր՝ Ձեր երեխայի մասին հոգ տանելով, ամենօրյա ջանքերն ու խնամքը Ձեզ է վերադառնում նրանց ուրախ ժպիտի, անհոգ ծիծաղի և փայլող աչքերի միջոցով:

    Կենտրոնի շնորհիվ Ձեր երեխան կստանա բազմակողմանի կրթություն, ձեռք կբերի նոր հմտություններ՝ համատեղելով հաճելին և օգտակարը։ Յուրաքանչյուր դասընթաց երեխային յուրովի կօգնի զարգացնել այն ունակությունները, որոնք անհրաժեշտ կլինեն նրան հետագայում։

    «Մանկության ակադեմիա» կենտրոնում շատ խստորեն հետևում ենք մաքրության և հիգիենայի բոլոր կանոններին, քանի որ մեզ համար թանկ է յուրաքանչյուր երեխայի առողջությունը: Առողջ կենսակերպն ու մարզումները, լողն ու մաքուր օդում ակտիվ խաղերը կդառնան հետագա առողջ կյանքի գրավական:

    Առաջարկվող կրթական ծրագրերը համապատասխանում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության ծրագրերին, կազմված են արտասահմանյան տարբեր կրթական ուղղությունների փորձն ու հոգեբանների կողմից մշակված ժամանակակից մեթոդները հաշվի առնելով:

    «Մանկության ակադեմիայի» փորձառու մասնագետները մշտապես հոգ կտանեն Ձեր երեխայի անվտանգության և ուրախ ժամանցի մասին։


demo-image
Սնունդ

Մանկական կենտրոնում գործում է մեծ խոհանոց, բոլոր կերակրատեսակները և հացաբուլկեղենը պատրաստվում են տեղում:

demo-image
Երթուղի

Կենտրոնն ունի իր սեփական փոխադրամիջոցը. ծնողի ցանկությամբ կարող է կազմակերպվել երեխայի տեղափոխումը տանից կենտրոն և հակառակը: