Լող

Service Image


    Մեր կենտրոնում գործում է մանկական լողավազան` հագեցած ժամանակակից ֆիլտրացիայի և ջրի ջերմաստիճանը կարգավորող համակարգով:
    Փորձված մարզիչի օգնությամբ Ձեր երեխան կսիրի ջուրը, կկատարի ջրային մարզումներ, արագ կսովորի լողալ և ամենակարևորը՝ հաճույք կստանա լողավազանում անցկացված ժամանակից:

Ովքե՞ր կարող են օգտվել լողավազանից


    Լողավազանը նախատեսված է ինչպես կենտրոնի մանկապարտեզ հաճախող երեխաների, այնպես էլ բոլոր ցանկացողների համար: Գործում են խմբեր` 3 ից-12 տարեկան երեխաների համար: Մեր կենտրոնի մանկապարտեզ հաճախող միջին և ավագ խմբերի երեխաների համար կազմակերպվում են լողի դասեր շաբաթական 2 անգամ: